Առավել հարմարավետ և արդիականացվող մետրոպոլիտեն

12.02.2025

Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով  կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն  դրամի ներդրում: 
«Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար  ծախսվել է 260 միլիոն դրամ։
«Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել  է 204 միլիոն դրամ։ 
«Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ։
Հաջորդն արդեն  «Զորավար Անդրանիկ»  կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացն է, որի համար հայտարարվել  504 միլիոն դրամի մրցույթ: 
Այսպես, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փուլ առ փուլ արդիականացվում է՝ ուղևորների համար առավել հարմարավետ դառնալով: 
 

Տեսանյութ

Առավել հարմարավետ և արդիականացվող մետրոպոլիտեն