Առավել վտանգավոր հատվածներից աղբը մաքրվում է հատուկ ճոպաններով

12.04.2014

Մայրաքաղաքի առավել վտանգավոր վայրերից աղբի հավաքման աշխատանքները համքաղաքային շաբաթօրյակի ժամանակ կազմակերպվել և իրականացվել են ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության փրկարարների հետ համատեղ: 

Աշխատանքները մեկնարկել են առավոտյան 09:30-ից: 
Հատուկ ճոպաններով աղբը դուրս է բերվում և սանմաքրման ձեռնարկությունների ուժերով տեղափոխվում աղբավայր: 
Մաքրված տարածքներում այսօր ու նաև առաջիկա օրերին տնկվելու են թփեր և ծառեր: Ի դեպ, նշենք, որ գարնանային ծառատունկը մայրաքաղաքում կշարունկվի մինչև ապրիլի վերջ:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ