«Արի տուն» ծրագրով երևանաբնակ ընտանիքներում հյուրընկալվել է 162 երեխա

23.08.2016

 Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով մայրաքաղաք այցելած հայ երեխաները հյուրընկալվել են երևանաբնակ ընտանիքներում:

 Ծրագրի 1-ին փուլից` հունիսի 13-ից մինչև 8-րդ փուլի ավարտը` օգոստոսի 27-ը, Երևանի վարչական շրջաններում բնակվող մեր համաքաղաքացիների 128 ընտանիքներում կհյուրընկալվի 162 երեխա: Ընդ որում, նախնական հայտում ավելի մեծ թվով ընտանիքներ էին ցանկություն հայտնել հյուրընկալել սփյուռքահայ մեր հայրենակիցներին:
 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ ծրագրի ամբողջ ընթացքում պատասխանատուները պարբերաբար այցելել են ընտանիքներ, ծանոթացել երեխաների առօրյային:
 Աշխարհի տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ երեխաները նշել են, որ ջերմ ընդունելության շնորհիվ Երևանում իրենց զգում են ինչպես սեփական տանը: Արտերկրից ժամանած հայ երեխաների համար կազմակերպվել են նաև ճանաչողական էքսկուրսիաներ ՀՀ մարզերում և Երևանում:
Ավանդույթի համաձայն՝ «Արի տուն» ծրագրի ավարտին կորոշվեն «Լավագույն վարչական շրջան» և «Լավագույն ընտանիք» անվանակարգերի հաղթողները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ