Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանի հետ

19.05.2026

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ, դոկտոր Բրյուս Պողոսյանի և փոխնախագահ Աշոտ Ղազարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են ՀԱՀ «Եռանկյունաձև» այգու կառուցապատման ծրագիրը, ինչպես նաև գլխավոր մասնաշենքի հարակից տարածքի բարեկարգմանն և երթևեկության կառավարմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել համալսարանի նոր մասնաշենքին, որի նախագծային աշխատանքներում ներգրավված են ամերիկացի ճարտարապետներ:
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին