«Արտիստը՝ դպրոցին» ծրագիրը՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Թաթոսի հետ

07.11.2025

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի 2025 թվականի աշնանային շրջափուլի ընթացքում Երևանի ենթակայության արվեստի, կերպարվեստի և երաժշտական դպրոցներում վարպետության դասերով հանդես կգա անվանի գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս):
Վարպետության դասերը կանցկացվեն նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 26-ը: Ծրագիրը կեզրափակվի Հայաստանի նկարիչների միությունում կայանալիք ցուցահանդեսով, որի շրջանակներում կներկայացվեն վարպետության դասերի ընթացքում առավել աչքի ընկած սովորողների աշխատանքները, կկայանա ծրագրի պատկերագրքի շնորհանդեսը:

Վարպետաց դասերի ժամանակացույցը՝ հղումով

Տեսանյութ

«Արտիստը՝ դպրոցին» ծրագիրը՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Թաթոսի հետ