Արցախի 10/2 վթարային շենքի բնակիչների վերաբնակեցումը՝ հոկտեմբերին

23.09.2015

Արցախի 10/2 հասցեի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող հանրակացարանային շենքի բնակիչների վերաբնակեցման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է շենքի բնակիչների հետ:
Քաղաքապետի տեղակալը հանգամանորեն ներկայացրել է բնակարանային փոխհատուցման պայմաններն ու բնակարանների հատկացման կարգը: Հանդիպմանը  նաև հստակեցվել է բնակիչների ցանկն ըստ զբաղեցրած բնակարանների: Քաղաքապետի տեղակալը հանգամանորեն պատասխանել է բնակիչների բարձրացրած հարցերին: Վահե Նիկոյանը բնակիչներին հորդորել է հնարավոր սեղմ ժամկետում նախապատրաստել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ հավելելով, որ արդեն հոկտեմբերին շենքի բնակիչներն ամբողջությամբ կվերաբնակեցվեն Սիսակյան 16 հասցեում կառուցված նորակառույց բազմաբնակարան շենքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին