Աշխատանքային շրջայց` Էրեբունի վարչական շրջանի կրթամշակութային օջախներ

02.09.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում: Վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի ուղեկցությամբ Արայիկ Քոթանջյանը ծանոթացել է շրջանում իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, այցելել 2015 թ. ծրագրերով հիմնանորոգվող կրթամշակութային հիմնարկներ: Աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո տրվել են համապատասխան հանձնարարականներ:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ