Աշխատանքային շրջայց Կենտրոն վարչական շրջանի հիմնանորոգվող մշակութային օջախներում

15.09.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում: Քաղաքապետի խորհրդականը ծանոթացել է Կենտրոնում իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, այցելել 2015թ. ծրագրերով հիմնանորոգվող կրթամշակութային օջախներ: Աշխատանքները ժամկետներում և հավուր պատշաճի իրականացնելու նպատակով շինբարեկարգման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ