Աշխատանքային շրջայց` Նոր Նորք վարչական շրջանի կրթամշակութային օջախներում

09.09.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը աշխատանքային շրջայց է կատարել Նոր Նորք վարչական շրջանում: Վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի ուղեկցությամբ Արայիկ Քոթանջյանը ծանոթացել է Նոր Նորքում իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, այցելել 2015թ. ծրագրերով հիմնանորոգվող կրթամշակութային օջախներ: Աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո տրվել են համապատասխան հանձնարարականներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին