Աշնանային ծառատունկ՝ Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգում
Նոյեմբերի 6-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված վերակառուցված զբոսայգում անցկացվեց ծառատունկ: Երևանցիների հետ միասին ծառատունկին մասնակցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
3,5 հեկտար տարածք զբաղեցնող զբոսայգում տնկվեց շուրջ 400 ծառ, ավելի քան 1000 թուփ և 3000 վարդ: Զբոսայգու տարածքում անցկացվել է նաև ոռոգման համակարգ:
2022-2025 թվականներին Երևանում ստեղծվել է շուրջ 60 հա կանաչ տարածք, տնկվել՝ 25 հազար ծառ և 250 հազար թուփ: