Ավագանին առաջիկա նիստում կքննարկի բյուջեի, զարգացման ծրագրերի և տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի նախագծերը
Երևանի 2024թ. բյուջեի, տարեկան և հնգամյա զարգացման ծրագրերի, նաև տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների վերաբերյալ ավագանու որոշման նախագծերը նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 4-ը դրված էին հանրային քննարկման:
Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստում, ամփոփելով արդյունքները, նշվել է, որ քաղաքապետարանում և վարչական շրջաններում 207 քաղաքացի է մասնակցել բաց լսումներին ու քննարկումներին: Բացի այդ, առցանց և գրավոր եղանակով քաղաքացիներից ստացվել է շուրջ 60 առաջարկ:
Խորհրդի անդամներն ընդգծել են քաղաքացիների գործուն մասնակցության կարևորությունը և որոշել նախագծերը ներկայացնել ավագանու քննարկմանը: