Ավագանին առաջիկա նիստում կքննարկի բյուջեի, զարգացման ծրագրի և տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի նախագծերը

02.12.2025

Երևանի 2025թ. բյուջեի, տարեկան զարգացման ծրագրի, ինչպես նաև տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների վերաբերյալ ավագանու որոշման նախագծերը ս.թ. նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 2-ը ներկայացվել էր հանրային քննարկման:
Երևանի քաղաքապետին կից, քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը վարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Նիստի արդյունքներն ամփոփելով, նշվեց, որ ս.թ. նոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանում կայացած հանրային բաց լսումներին ու քննարկումներին մասնակցել են քաղաքացիներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրել են իրենց հարցերը նախագծերի վերաբերյալ: 
Խորհրդի անդամներն ընդգծել են քաղաքացիների գործուն մասնակցության կարևորությունը, ներկայացրել են առաջարկներ հանրային քննարկումներն ավելի ակտիվ ու մասնակցային դարձնելու ուղղությամբ:
Համատեղ քննարկման արդյունքում օրակարգով ներկայացված հարցերը դրվեց քվեարկության՝ համաձայն որի բոլոր նախագծերը միաձայն որոշվեց ներկայացնել ավագանու քննարկմանը:
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին