Ավագանին առաջիկա նիստում կքննարկի Երևան քաղաքի 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը
Երևան քաղաքի 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի ավագանու որոշման նախագիծը ս.թ. հուլիսի 21-ից օգոստոսի 6-ը ներկայացվել էր հանրային քննարկման:
Երևանի քաղաքապետին կից, քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը վարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Նիստի արդյունքներն ամփոփելով՝ նշվեց, որ հանրային քննարկումների հրավերով սահմանված ժամկետում օգոստոսի 4-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում հրավիրվել էր հանրային բաց լսում, որին մասնակից չի եղել, սակայն նախագծերի վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի միջոցով ստացվել է 20 առաջարկություն, որոնց կպատասխանվի համապատասախան ժամկետներում:
Խորհրդի անդամներն ընդգծել են ներկայացված նախագծում առկա նոր մոտեցումների կարևորությունն ու իրենց գոհունակությունն են հայտնել կատարված աշխատանքների վերաբերյալ:
Համատեղ քննարկման արդյունքում օրակարգով ներկայացված հարցը դրվեց քվեարկության, համաձայն որի՝ նախագիծը միաձայն որոշվեց ներկայացնել ավագանու քննարկմանը: