Ավանի Իսահակյան թաղամասի այգին վերակառուցվել է
Ավան վարչական շրջանում վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել հերթական հանգստի գոտին: Կատարված աշխատանքներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նախագծի համաձայն Իսահակյան թաղամասի այգու տարածքն ազատվել է ավտոտնակներից, փոխարենը տեղադրվել են նստարաններ, զրուցատաղավարներ, կառուցվել են շների համար նախատեսված զբոսայգի, շատրվան, խաղահրապարակներ, վերակառուցվել է ֆուտբոլի խաղադաշտը, արդիականացվել են արտաքին լուսավորության ցանցն ու ոռոգման համակարգը:
Քաղաքապետ Ավինյանն այցելել է նաև Երևանի համար 52 մսուր-մանկապարտեզ: Չօգտագործվող պահեստային սենյակների վերակառուցման շնորհիվ այստեղ ձևավորվել է ևս մեկ խումբ, ինչը հնարավորություն է տվել ևս 30 երեխայի մանկապարտեզ հաճախել: