Ավարտվել է Երևանի 2750-ամյակին նվիրված այգու բարեկարգումը

26.06.2018

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ Երևանի 2750-ամյակին նվիրված այգու բարեկարգման աշխատանքները, որոնք իրականացվել են Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ, ամբողջությամբ ավարտվել են: 

Կատարված աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի կողմից վերանորոգվել, ներկվել և վերագործարկվել են Երևանի 2750-ամյակին նվիրված շատրվանները: Բացի այդ, նոր և ավելի դիմացկուն սալաքարերով են փոխարինվել հին սալիկները, նորոգվել և թարմացվել են բազալտե աստիճանները: Անձրևաջրերի կուտակումները բացառելու նպատակով էլ փոխարինվել են խողովակաշարերը:
Երևանի 2750-ամյակին նվիրված այգում վերանորոգումից հետո հարմարավետ և մատչելի միջավայր է ստեղծվել հենաշարժողական խնդիրներ ունեցող և սայլակով տեղաշարժվող անձանց համար: Հատուկ այդ նպատակով հավասարեցվել են այգու մուտքերն ու ճեմուղիները, որոշ հատվածներում կառուցվել են հարմարավետ թեքահարթակներ:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին