Ավելի քան 330 ծառ ու թուփ. Երևանի կանաչ ֆոնդը շարունակում է ընդլայնվել
11.04.2026
Սարալանջի և Հերացու փողոցների շրջանցիկ և հարակից հատվածներում կազմակերպված ծառատունկի շրջանակում տնկվել են 231 բարձրարժեք ու հասուն ծառատեսակներ և շուրջ 100 մշտադալար թփատեսակներ։ Տարածքն ամբողջությամբ ապահովված է ոռոգման համակարգով։
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ծրագրերով շարունակվում է Երևանի կանաչ ֆոնդի հարստացումն ու ընդլայնումը։
Լուսանկարներ