Ավետիք Իսահակյանը, Մարկ Գրիգորյանն ու Տարոն Մուրադյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացի
Երևանի ավագանու որոշմամբ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Իսահակյանին, լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Գրիգորյանին և հայ նկարիչ Տարոն Մուրադյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։
***
Ավագանու մեկ այլ որոշմամբ Լենինգրադյան փողոցն անվանափոխվեց բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ:
***
«Յութոնգ» մակնիշի 45 նոր տրոլեյբուսներ ձեռք բերելու նպատակով պետության կողմից 30%-ի չափով՝ որպես կանխավճար աջակցություն կտրամադրվի Երևանի քաղաքապետարանին:
Վերելակների արդիականացման ծրագրի համաձայն, պետական հատկացումներով կտեղադրվի 104 նոր վերելակ:
«Ակադեմիական քաղաք» ծրագրով էլ կապահովվի գույքերի օտարման գործընթաց:
Ավագանին հավանություն տվեց նաև որոշման այս նախագծին:
***
Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի նոյեմբերի 18-ին: