Ավտոկայանատեղի վճարի արտոնություն՝ էլեկտրամոբիլներին

25.01.2024

Երևանի ավագանու որոշմամբ էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն: Անվճար կայանելու հնարավորությունից կարող են օգտվել որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցները: Էլեկտրամոբիլների վարորդներն, ի դեպ, քաղաքապետարան որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն. տվյալներն առկա են համապատասխան շտեմարաններում:

Ավագանու համապատասխան որոշումից օգտվող մեքենաների ցանկը՝ այստեղ;

Տեսանյութ

Ավտոկայանատեղի վճարի արտոնություն՝ էլեկտրամոբիլներին