Այսօր՝ ժամը 19:30-ին, տոնական միջոցառմամբ կմիացվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը
Սիրելի՛ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,
այսօր՝ ժամը 19:30-ին, վառվելու են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը:
Բոլորիս սպասվում է համերգային շոու-ծրագիր, վառ լուսավորություն, տոնական տրամադրություն և, իհարկե, հրավառություն:
Երեկոյի ընթացքում Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները հնչելու են սիմֆոնիկ նվագախումբի կատարմամբ: Հնչելու են նաև Արթուր Գրիգորյանի սիրված երգերը:
Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձնելու «Բարեկամություն» համույթի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները:
Լույսերի միացման հիմնական արարողությանը զուգահեռ՝ ականատեսն ենք լինելու տոնական հրավառության, իսկ համերգային ծրագրի ավարտին բարձր տրամադրությունն ապահովելու են Արամ MP3-ն և Սրբուկը:
Բոլորին մաղթում ենք բարի ժամանց և ամանորյա անմոռանալի հուշեր:
Լուսանկարներ