Այսուհետ մանկապարտեզներում մարզումները կանցկացվեն նոր գույքով

18.10.2024

Մայրաքաղաքի մանկապարտեզներն այժմ ավելի բարեկարգ և հարմարավետ են. համայնքի ենթակայությամբ գործող 40 նախակրթարաններ համալրվել են ֆիզկուլտուրայի պարապմունքների համար նախատեսված նոր գույքով: 
Երևանի հ. 60 մսուր-մանկապարտեզի սաներն արդեն իսկ մարզումներն անցկացնում են նոր խաղային գույքով: Դասընթացը երեխաների համար դարձել է ավելի գունեղ և հետաքրքիր:
Նախաձեռնությունը լինելու է շարունակական: Համայնքի ենթակայությամբ գործող 162 մանկապարտեզները փուլ առ փուլ կհամալրվեն նոր ու ժամանակակից մարզագույքով:

Տեսանյութ

Այսուհետ մանկապարտեզներում մարզումները կանցկացվեն նոր գույքով