Այցելություն «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն

19.08.2026

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանն մոնիթորինգային այց են կատարել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն։
Երևանի քաղաքապետարանի և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի համագործակցությամբ սոցիալական աջակցություն է տրամադրվում շուրջ 550 տարեց, հաշմանդամություն ունեցող և խոցելի անձի։ Այցի ընթացքում վերջիններս ծանոթացել են ցերեկային խնամքի կենտրոնների ծրագրերին, հանդիպել շահառուներին ու աշխատակիցներին, ինչպես նաև քննարկել համագործակցության զարգացման հեռանկարները։
Միաժամանակ Երևանի 6 վարչական շրջաններում գործող ծառայություններով շահառուներին տրամադրվում է ամենօրյա տաք սնունդ, ինչպես նաև հիգիենիկ ծառայություններ՝ աջակցելով նրանց առօրյա կարիքների ապահովմանը և կյանքի որակի բարելավմանը։
Երևանի քաղաքապետարանը շարունակում է համագործակցությունը գործընկեր կազմակերպությունների հետ՝ ապահովելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիների համար հասանելի, որակյալ և շարունակական սոցիալական ծառայությունների մատուցումը:

Լուսանկարներ

Տեսնել ավելին