Այցելություն «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հասարակական հիմնադրամ

26.08.2026

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանն այցելել են «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական
հասարակական հիմնադրամ։
Այցի ընթացքում ներկայացվել են հիմնադրամի կողմից իրականացվող «Անօթևան անձանց կացարանով ապահովում» ծրագրի ընթացքը, շահառուներին տրամադրվող ծառայություններն ու կացարանի պայմանները։ 
 Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարագործական հասարակական հիմնադրամը շարունակում է «Անօթևան անձանց կացարանով ապահովում» ծրագիրը, որով կացարանային և անհրաժեշտ սոցիալական ծառայություններ են տրամադրվում 100 անօթևան անձանց։
Երևանի քաղաքապետարանը շարունակում է համագործակցությունը գործընկեր կազմակերպությունների հետ՝ նպաստելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիների համար մատչելի և որակյալ սոցիալական ծառայությունների ապահովմանը:

Լուսանկարներ