Այցելություն «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամ
Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանն իրականացրել են մոնիթորինգային աշխատանքային այց «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամ։
Այցի ընթացքում ներկայացվել են հիմնադրամի կողմից 2026 թվականին իրականացվող ծրագրերը, որի շրջանակում համալիր աջակցություն է տրամադրվում 213 ծանր և խորը հաշմանդամություն ունեցող երեխաների (ըստ ֆունկցիոնալության գնահատման արդյունքների)։
Յուրաքանչյուր երեխայի տրամադրվում է 60 ժամ նպատակային թերապևտիկ միջամտություն՝ անհատական կարիքներին համապատասխան։
Ծրագրի շրջանակում տրամադրվող ծառայությունները նպաստում են երեխաների զարգացման կարողությունների բարելավմանը, ընտանիքների սոցիալական կայունության ամրապնդմանը և ներառական հասարակության։
Երևանի քաղաքապետարանը շարունակում է համագործակցությունը գործընկեր կազմակերպությունների հետ՝ նպաստելով քաղաքի բնակիչների կյանքի որակի բարելավմանը և սոցիալական աջակցության հնարավորությունների ընդլայնմանը: