Ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային 15-րդ հուշամրցաշար՝ Երևանում

09.10.2023
Սպորտ

Հոկտեմբերի 4-7-ը «Միկա» մարզադահամալիրում անցկացվել է ԽՍՀՄ միջազգային կարգի մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային 15-րդ հուշամրցաշարը: Մարզական այս ստուգատեսին  մասնակցել են 247 մարզիկներ` Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Իսրայելից և Բելառուսից: Մրցաշարի արդյունքներով Հայաստանի թիմը նվաճել 5 ոսկե, 4 արծաթե և 15 բրոնզե մեդալ:
 

Լուսանկարներ