«Ազգերի բարեկամություն» փառատոնի մասնակիցները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է եղել Պարի միջազգայի օրվան նվիրված «Ազգերի բարեկամություն» փառատոնին։
Ողջունելով փառատոնի մասնակիցներին՝ Արամ Սուքիասյանը նկատել է, որ, վերջին տարիներին մայրաքաղաքում անցկացվող նման փառատոները ավելանալով, ոչ միայն աշխուժացնում են մշակութային կյանքը, այլև մրցակցության շնորհիվ որակական չափանիշներն են բարձրացնում։
«Վստահ եմ՝ հաջորդ տարի է՛լ ավելի ընդգրկուն է լինելու այս փառատոնը, որն անցկացվում է ձեր մասնագիտական տոնի օրը։ Պատիվ ունեմ Երևանի քաղաքապետի անունից ամենաջերմ մաղթանքներով շնորհավորելու ձեզ օրվա կապակցությամբ և պարգևատրելու փառատոնի հյուրերին»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
«Ազգերի բարեկամություն» փառատոնին մասնակցելու և գեղարվեստական արժեքներ տարածելու համար Երևանի քաղաքապետի պատվորգրով են պարգևատրվել Վրաստանի պարարվեստի միության նախագահ Ռեզո Չանիշվիլին, Աջարիայի պարարվեստի միության նախագահ Գենո Ճելիձեին, ինչպես նաև փառատոնի կազմակերպիչ «Միլեն շոու-բալետ»-ի ղեկավար Արթուր Եղոյանը։
Փառատոնին մասնակից հայկական ու վրացական մեկ տասնյակ համույթներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով։
«Ազգերի բարեկամություն» փառատոնին ներկա էր նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայության հետ կապերի վարչություն