Բակերի բարեկարգում՝ Շենգավիթ վարչական շրջանում

08.05.2024

Մայրաքաղաքում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները: Շենգավիթ վարչական շրջանում մի շարք բնակելի շենքերի հարակից տարածքներ արդեն իսկ մաքրվել են ապօրինի շինություններից ու ցանկապատերից:
Վարչական շջանում այս պահին 17 բակ է հիմնանորոգվում: Վերականգնվում ու ընդլայնվում են կանաչ տարածքները, կառուցվում են երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ: 
Գործընթացը կրում է շարունակական բնույթ. երևանյան բոլոր բակերը  փուլ առ փուլ կդառնան առավել հարմարավետ և բարեկարգ: 
 

Տեսանյութ

Բակերի բարեկարգում՝ Շենգավիթ վարչական շրջանում