Բանկային քարտերով վճարումներ կատարելու գործընթացն ավարտական փուլում է
26.11.2024
Սիրելի՛ երևանցիներ,
տեղեկացնում ենք, որ տոմսային համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նկատառումներով այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի' սահմանելով 7 օր։ Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումներ կատարելու գործընթացն ավարտական՝ փորձարկման փուլում է և առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին։
Լուսանկարներ