Բարեկարգվում են Արաբկիր վարչական շրջանի բակերը
                                
                                
                                    05.06.2024
                                
                            
                        
                                                                                                                                                                
                                                                            Բարեկարգում
                                                                    
                                                        
                                
                        
                    
Արաբկիր վարչական շրջանում բարեկարգվում են բնակելի շենքերի հարակից տարածքները: Քանաքեռ ՀԷԿ-ի Բանավան թաղամասում  շների համար առանձնացված զբոսայգի է կառուցվել: Աշխատանքները շուտով կավարտվեն: 
Բարեկարգվում են նաև Կոմիտասի պողոտա 22 հասցեի,  Հրաչյա Քոչար փողոցի 27 և 27Ա շենքերի միջանկյալ բակերը: Կառուցվում են փոքր ֆուտբոլի դաշտեր, ճեմուղիներ,  տեղադրվելու են խաղասարքեր: 
Գրոծընթացը շարունակական է լինելու:
