«Բացահայտիր Հայաստանը երկնքից». օդապարիկներ՝ Երևանի երկնքում

10.10.2025

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությունն այս տարի մեկնարկեց օդապարիկների թռիչքով: «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնի սկիզբը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքից էր:
Միջոցառումը կազմակերպել է «Սքայբոլ» ընկերությունը` Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ 
Փառատոնի բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: 
Երևանցիների ու քաղաքի հյուրերի համար նախատեսված ինքնատիպ այս նախաձեռնությունը տարեցտարի ընդլայնում է մասնակցության աշխարհագրությունը, այն այս տարի համախմբել է օդաչուների՝ բազմաթիվ երկրներից։
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին