Բազմերանգ կակաչներն էլ ավելի են ընդգծել համաքաղաքային շաբաթօրյակի արդյունքները

12.04.2014

Ձմեռվանից մնացած աղբի փոքր ու մեծ կուտակումներից քաղաքն առավելապես մաքրվելուց հետո էլ ավելի են ընդգծվել արդեն երկրորդ տարին անընդմեջ երևանյան գարնան ավետաբերը դարձած ծաղկած բազմերանգ կակաչները:

Հատկանշական է, որ այս դիտարկումն արվել է շաբաթօրյակին մասնակցող քաղաքացիների կողմից, ովքեր մտավախություն են ունեցել, որ Երևանում նկատված անսպասելի ցուրտ եղանակը կարող էր վնասել բազմամյա սոխուկները: Մինչդեռ Երևանն այսօր բազմերանգ կակաչների հմայիչ տեսքով շոյում է ոչ միայն երևանցիների, այլև մայրաքաղաքի հազարավոր հյուրերի աչքը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության եհտ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին