Բենուր Փաշայանին նվիրված միջազգային հուշամրցաշար՝ Երևանում

24.06.2026

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ «Դինամո» մարզական համալիրում կանցկացնի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար՝ նվիրված անվանի մարզիկ Բենուր Փաշայանին։
Մրցաշարին կմասնակցեն շուրջ 160-170 մարզիկներ՝ 13 երկրից։
Եզրափակիչ գոտեմարտերը կկայանան հուլիսի 1-ին՝ ժամը 18:00-ին:

Լուսանկարներ