«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում քաղաքացիների սպասարկման ոլորտը կթվայնացվի
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում երևանցիների սպասարկման որակը բարելավելու նպատակով իրականացվում են կառուցվածքային և տեխնոլոգիական բարեփոխումներ։
Նոր ու բարեկարգ պայմանների ապահովմանը զուգահեռ՝ կթվայնացվեն քաղաքացիների արխիվային տվյալները. սպասարկումն ավելի արագ և մատչելի կդառնա:
Բարեփոխվել են վճարովի ծառայությունները. գերեզմանատներում երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցման վճարը նվազել է 5.7%-ով։
Արդյունավետ կառավարման շնորհիվ ՀՈԱԿ-ի սեփական եկամուտները հնգապատկվել են՝ հասնելով շուրջ 1 մլրդ դրամի։
Ֆինանսական նոր հոսքերը հնարավորություն են տալիս բարելավել մատուցվող ծառայությունները և ավելացնել դրանց թիվը: