Բժշկական ապահովագրություն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համար
Երևանի քաղաքապետարանում մենք կարևորում ենք մեր աշխատակիցների առողջությունն ու բարեկեցությունը։
Համընդհանուր ապահովագրական գործընթացում մեր թիմի յուրաքանչյուր անդամի համար ստեղծվել է բժշկական ապահովագրության հնարավորություն, և արդեն իսկ աշխատակիցների զգալի մասն օգտվում է այս հնարավորությունից։
Մենք խրախուսում ենք նաև տարեկան կանխարգելիչ բուժզննումը։ Վաղ կանխարգելումն ու առողջության նկատմամբ ուշադրությունը լավագույն ներդրումն են ոչ միայն յուրաքանչյուրի սեփական կյանքում, այլ նաև մեր համատեղ աշխատանքում։
Հատուկ ուզում ենք ընդգծել՝ քաղաքի մասին ամեն օր հոգ տանող մարդկանց առողջությունը մեզ համար առաջնային է։ Մեր կանաչապատման, սանիտարական ու այլ ծառայությունների աշխատակիցներից շատերը հենց այս ծրագրի շնորհիվ օգտվել են կանխարգելիչ բուժզննման հնարավորությունից։