Ճամբարական երեխաներին է այցելել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը

29.07.2016

 ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 20-ից երեք հերթափոխով հանգստանում են Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային ճամբարներում: 

 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից Հանքավանի «Արագած» ճամբար հանգստի մեկնած երեխաներին է տեսակցել վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը`աշխատակազմի պատասխանատու բաժինների ներկայացուցիչների հետ: Արտակ Ալեքսանյանը տեղում տեղում ծանոթացել է ճամբարում ստեղծված պայմաններին: Վարչական շրջանի ղեկավարին վստահեցրել են, որ երեխաները մշտական ուշադրության կենտրոնում են, իսկ նրանց առօրյան`բազմաբովանդակ ու հագեցած է, ինչը նաև փաստել են հենց իրենք`ճամբարականները: Երեխաներին Մալաթիա- Սեբաստիայի ղեկավարը հանձնել է նվերներ ու անհրաժեշտ պարագաներ: Մալաթիա-Սեբաստիան ներկայացնող փոքրիկներն էլ ներկայացել են համերգային ծրագրով:
 3-րդ հերթափոխով երեխաները ճամբարներում կմնան մինչև օգոստոսի 16-ը, իսկ ընդհանուր առմամբ ճամբարներում ամառային հանգիստը կանցկացնի 1215 երեխա: 

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին