CORLEAP 14-րդ տարեկան համաժողովի մասնակիցների այցը՝ Երևանի հ. 23 մսուր-մանկապարտեզ

28.10.2025

Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP)-ի 14-րդ տարեկան հանդիպման ընթացքում համաժողովի մասնակիցները Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ուղեկցությամբ այցելել են Երևանի հ. 23 մսուր-մանկապարտեզ, ծանոթացել կատարված աշխատանքներին: Նախակրթարանը վերակառուցվել է Էներգաարդյունավետության ծրագրով: Այս գործում Երևանին աջակցել  է  Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հիմնադրամը, Կանաչ կլիմայի հիմնադրամն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:
Որպես աշխատանքների պարտադիր բաղադրիչ՝ մանկապարտեզում իրագործվել են սեյսմիկ ամրացման ու էներգաարդյունավետացման միջոցառումներ:

Տեսանյութ

CORLEAP 14-րդ տարեկան համաժողովի մասնակիցների այցը՝ Երևանի հ. 23 մսուր-մանկապարտեզ
Տեսնել ավելին