Դարձիր կամավոր, փրկիր կյանքեր

07.05.2025

Երևանի քաղաքապետարանի և «ՀԵՆԱՐ» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն՝ մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում,  միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը 300 մետր հեռավորությամբ։
Տեղադրման տրամաբանությունը հիմնված է միջազգային փորձի վրա, որը թույլ է տալիս կամավորներին մինչև 6 րոպեում  հասնել դեպքի վայր՝ բարձրացնելով սրտի կանգի դեպքերում փրկվելու հավանականությունը։
 

Տեսանյութ

Դարձիր կամավոր, փրկիր կյանքեր