Դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Սարալանջի պողոտայի մի հատվածը փակ կլինի

11.11.2023

Սիրելի երևանցիներ,

դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 13-ը՝ ժամը 06:00-ն, փակ է լինելու Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի պողոտան Հերացու փողոցին կապող ճանապարհահատվածը:

Միաժամանակ փակ է լինելու նաև Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող թունելը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Լուսանկարներ