Դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա

09.09.2024

Հարգելի՛ քաղաքացիներ,

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ.  սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրել աջ լրացուցիչ սեկցիա: Նշված երթևեկելի գոտին  առանձնացված է հասարակական տրանսպորտի համար և այդ գոտուց այլ մեքենաներին կթույլատրվի կատարել աջ շրջադարձ դեպի Կորյունի փողոց:
 

Լուսանկարներ