Էլեկտրոնային ծառայությունների մեկ միասնական հարթակ՝ քաղաքացիների կյանքը հեշտացնելու նպատակով

09.07.2025

Երևանցիներին առավել հարմար ու մատչելի ծառայություններ մատուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանը գործարկել է «YES»՝ Երևանի Էլեկտրոնային ծառայությունների հարթակը: 
Քաղաքացիները, մուտք գործելով տվյալ հարթակ, հնարավորություն ունեն տեսնելու իրենց պատկանող գույքային բոլոր միավորները, տրանսպորտային միջոցները, աղբահանության վերաբերյալ առկա պարտավորություններն ու վճարումները: 
Հարթակն էլեկտրոնային տիրույթում լիարժեք այլընտրանքն է լինելու Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակների:
Առաջնային տարբերակը հասանելի է yes.yerevan.am հղումով:

Տեսանյութ

Էլեկտրոնային ծառայությունների մեկ միասնական հարթակ՝ քաղաքացիների կյանքը հեշտացնելու նպատակով