Ընկալումներ․ արվեստը հանուն ներառականության

27.11.2026

Դեկտեմբերի 3-ին՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը» կմեկնարկի ցուցահանդես, որը կկամրջի արվեստը, մեր փորձառություններն ու կընդգծի ներառականության կարևորությունը։
Ցուցահանդեսի նպատակն է արվեստի միջոցով բարձրաձայնել հոգեկան առողջության փորձառությունների, դրանցով պայմանավորված մարտահրավերների ու հանրային ընկալումների մասին։

Ի՞նչ է սպասվում ցուցահանդեսին
Հասարակական կազմակերպությունների մասնակցություն․ կներկայացվեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ներառականության և աջակցության ոլորտներում գործող կազմակերպություններ։
Արվեստի ցուցադրություն․ կներկայացվեն ինչպես հոգեկան առողջության մարտահրավերներ ունեցող անձանց, այնպես էլ հրավիրված արվեստագետների ստեղծագործություններ, որոնք կպատմեն մարդկային ապրումների, փորձառությունների և հանրային ընկալումների մասին։

Արվեստ, որը նաև աջակցում է 
Ցուցահանդեսում նախատեսվում է արվեստի գործերի վաճառք, որից ստացված հասույթը կուղղվի արվեստագետների և գնորդների կողմից ընտրված հասարակական կազմակերպությունների գործունեության աջակցմանը։
Նախատեսվող օրեր՝ դեկտեմբերի 3–6, «Արդի արվեստի կենտրոն»-ում։
Եթե արվեստագետ եք և ցանկանում եք ձեր ստեղծագործություններով միանալ նախաձեռնությանը՝ սիրով հրավիրում ենք մասնակցելու։
Միասին կարող ենք արվեստը կրկին դարձնել երկխոսության, փոխըմբռնման և դրական փոփոխությունների հարթակ։

Ցուցահանդեսը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի և «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ։
Գրանցվելու համար խնդրում ենք հայտն ուղարկել children.social@yerevan.am կամ apply@mha.am հասցեով: Վերնագրում խնդրում ենք նշել «Ցուցահանդեսի հայտ» և, առկայության պարագայում, նամակին կցել ստեղծագործության լուսանկարը։
Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ։ Հայտերը կդիտարկվեն փուլային կարգով՝ նախապատվությունը տալով վաղ ներկայացվածներին։
Մասնակցության պայմանների կամ ցուցահանդեսի այցելության ժամերի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել Երևանի քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն 011 514 153 հեռախոսահամարով կամ «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ 8642 հեռախոսահամարով:

Լուսանկարներ