«Էրեբունի-Երևան 2798». դասական երաժշտություն` Կոնսերվատորիայի պուրակում

08.10.2016

Երևանի 2798-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղակայված բեմերում ներկայացվել են համերգային տարաբնույթ ծրագրեր: 

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից պուրակում տեղադրված բեմահարթակն արդեն երեկոյան իր շուրջն էր համախմբել դասական երաժշտության սիրահարներին՝ ունկնդրելու պրոֆեսիոնալ նվագախմբերի ու անհատների կատարումները:
Բեմում էին հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մենակատարները և Երևանի պետական կամերային երգչախումբը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին