Էրեբունի. նախաձեռնված ու դիտարկվող ծրագրեր

18.08.2023

Ավելի քան 1000 բնակիչ ունեցող Խաղաղ Դոնի 23 շենքը նոր կոյուղի կունենա. աշխատանքներն ընթացքում են: Նախորդ տարի Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ տասնամյակների խնդիրը ներկայացվեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին:  
Մայրաքաղաքում գործնական փուլ է տեղափոխվել նաև 4-րդ կարգի վթարայնության շենքերի խնդիրը՝ պետություն-համայնք-կառուցապատող գործակցությամբ: Վարդաշենի հանրակացարանները ևս վթարային են. այստեղ շուրջ 198 ընտանիք է ապրում: 
Էրեբունիում ընթացիկ տարում կբարեկարգվի 21 բակային տարածք: Այս առումով դեռ անելիք կա. բնակիչները խնդիրներն անձամբ են ներկայացնում:
Հանգստի հարմարավետ գոտի կդառնա նաև երևանցիներին, արդեն նաև քաղաքի հյուրերին հայտնի Աղի լիճը: 2024թ. համայնքը բարեկարգման նախագիծ կիրագործի. տարածքը կլինի հանրային ու մուտքն էլ՝ անվճար:  Մինչ համալիր ծրագրի մեկնարկը լճի հարակից տարածքն արդեն մաքրվել է շինարարական աղբից, ասֆալտապատվել, տեղադրվել են նստարաններ:

Տեսանյութ

Էրեբունի. նախաձեռնված ու դիտարկվող ծրագրեր
Տեսնել ավելին