Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Ազատության հրապարակում
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մեկը մյուսին հաջորդող միջոցառումներով է հագեցած եղել Ազատության հրապարակը:
Մանկական կավճանկարչական աշխատանքներն այս տարի թեմատիկ էին. երեխաների նկարներում թումանյանական հեքիաթների հերոսներն էին: Լավագույն 20 նկարների հեղինակներն արժանացան մրցանակների: Միջոցառումն ուղեկցվեց մանկական համերգային ուրախ ծրագրով:
Ազատության հրապարակում կայացավ նաև Երգի պետական թատրոնի «Մերի Փոփինսը Երևանում» մյուզիքլի շնորհանդեսը: