Երեխաները` ապահով ու անվտանգ, ծնողները` առավել հանգիստ. Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ
Երևանի համայնքային նախակրթական հաստատություններում երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, արդեն 42 մանկապարտեզում տեղադրվել է շուրջ 1700 տեսահսկման սարք: Նախակրթարաններում իրավիճակը վերահսկվում է ոչ միայն քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության, այլև մանկապարտեզների տնօրենների կողմից:
Ծրագիրը շարունակական է: Հաջորդ տարի նախատեսվում է ծրագրում ընդգրկել ևս 40 մանկապարտեզ: