«Երևան» բժշկագիտական կենտրոնում ակնային մի շարք վիրահատություններ կատարվում են լազերային նորագույն սարքավորումով

05.08.2026

«Երևան» բժշկագիտական կենտրոնը համալրվել է գերժամանակակից նորագույն սարքավորումով, որը հնարավորություն է տալիս կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը և տեսողական մի շարք այլ խնդիրներ լուծել ավելի արագ և արդյունավետ։ Նորարական տեխնոլոգիայի շնորհիվ սարքը հնարավորություն է տալիս բացառել բժշկական հնարավոր սխալները, ինչպես նաև վիրահատությունն անցկացնել առանց ցավի, իսկ հետագա ապաքինումը՝ հնարավորինս արագ:
Համակարգն ունի նախավիրահատական ախտորոշման հնարավորություն, որը ճշգրտորեն ապահովում է դրա կատարումը, իսկ հավաքված տվյալներն ինքնաշխատ կերպով փոխանցում է լազերային համակարգին:

Տեսանյութ

«Երևան» բժշկագիտական կենտրոնում ակնային մի շարք վիրահատություններ կատարվում են լազերային նորագույն սարքավորումով