Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են

08.12.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ միասին ծանոթացել է Քանաքեռավանը Արաբկիր վարչական շրջանին կապող «Կորեայի ձոր»-ի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագիրն ավարտական փուլում է: Ճանապարհահատվածն այս նախկինում գտնվել է անմխիթար վիճակում: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ նախարարի հետ քննարկել են մի քանի կարևոր ճանապարհային հատվածների հարցեր, որոնք շատ արագ սկսել են լուծումներ ստանալ: Հիմնանորոգումից հետո այս ճանապարհն այլընտրանք կլինի Դավթաշենի կամրջին ու էականորեն կբեռնաթափի այդ հատվածի երթևեկությունը:

Նախարարի ուղեկցությամբ քաղաքապետը ծանոթացել է նաև Երևան-Աշտարակ մայրուղու Պռոշյանի բնակավայր տանող ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների ընթացքին:

Լուսանկարներ

Տեսնել ավելին