«Երևանը բաց է նորարար գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների ու կայուն ներդրումների համար». քաղաքապետ Տիգրան Ավինյան

25.02.2026

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ֆրանսիայից ժամանած գործարարների հետ, որոնք ներկայացնում են տարբեր ընկերություններ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: 
Հյուրերին ներկայացնելով քաղաքի զարգացմանը միտված կարևոր ծրագրերն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող նախագծերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանը բաց է նորարար գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների ու կայուն ներդրումների համար։ 
Մասնավորապես կարևորվել են տրանսպորտային համակարգի արդիականացման  ծրագրերը, թվային փոխակերպման նախագծերի իրականացումը՝ GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրումը, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ, թափանցիկ և ավելի ճկուն դարձնել կառավարման համակարգը,  Նորագյուղի վերակառուցումը, թափոնների կառավարումն ու մի շարք այլ ծրագրեր: 
Ֆրանսիացի գործարարները քաղաքի զարգացմանը վերաբերող իրենց հարցերն են ուղղել Երևանի քաղաքապետին: 
Տիգրան Ավինյանը մեկ անգամ ևս նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների դարավոր բարեկամության հիմքում ընկած է նաև տնտեսական արդյունավետ համագործակցությունը:

Լուսանկարներ

Տեսնել ավելին