Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակ
22.07.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում կառուցվում են հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում:
Ծրագրով նախատեսված է 400 թեքահարթակի կառուցում, որից արդեն շահագործման է հանձնվել 200-ը: