Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
24.03.2026
Հարգելի երևանցիներ,
մարտի 28-ին՝ ժամը 20:30-ից մինչև 21:30-ը, մայրաքաղաքում կանջատվի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը։
Վերջին տարիներին Երևանի արտաքին լուսավորության ցանցը մեծ թափով արդիականացում է․ հին համակարգերը փոխարինվում են էներգախնայող, ժամանակակից լուծումներով, ինչի շնորհիվ նվազում է լուսային աղտոտվածությունը և բարելավվում է գիշերային միջավայրը։
Լուսանկարներ