«Երևանը նպատակ ունի կայանալու՝ որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի տարածմանը՝ նպաստելով համայնքում սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը։ Միայն այս տարի մարզական ֆեդերացիաների հետ համատեղ Երևանում անցկացվել է միջազգային 11 խոշոր մրցաշար, որոնցից հինգն ընդգրկվել է միջազգային ֆեդերացիաների օրացուցային պլաններում:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է երևանցի լավագույն մարզիկներին ու մարզիչներին, ինչպես նաև մարզական ոլորտում երկար տարիներ ծառայություններ մատուցած գործիչներին, ովքեր բարձր են պահում մեր քաղաքի և երկրի պատիվը:
«Երևանը նպատակ ունի կայանալու որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն՝ շարունակաբար զարգացնելով մարզական ենթակառուցվածքները և խթանելով սպորտը համայնքային մակարդակում»,- նշել է քաղաքապետը։